Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 
  • Պենտագոնը համագործակցում է Բաքվի հետ

    Պենտագոնը համագործակցում է Բաքվի հետ

    02.07.2013| 19:46
    Վաշինգտոնը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով` Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի` Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասը:
  • Ոչ թե կիրակի, այլ` հինգշաբթի

    Ոչ թե կիրակի, այլ` հինգշաբթի

    02.07.2013| 19:45
    Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, նախօրեին թյուրիմացաբար էր հաղորդվել 27` ընտրությունների անցկացման օրը սխալ էր արտաբերվել: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները կլինեն ազատ և արդար:
  • Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի

    Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի

    02.07.2013| 19:43
    Ցերեկային անդորրից հետո բուռն գիշեր է եղել Թահրիրում: Եգիպտոսի մայրաքաղաքին միացել են երկրի այլ քաղաքներ ևս` բոլորը պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Նախօրեին բանակի հրամանատարը 48 ժամ էր տվել իշխանությանն ու ընդդիմությանը համաձայնության գալու համար` հայտարարելով, որ հակառակ դեպքում բանակը հարկադրված կլինի պաշտպանել պետությունն ու ժողովրդին: Մուհամեդ Մուրսին հրաժարականի մտադրություն չունի, նա հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ծրագիր ունի և զինված ուժերի միջամտությունը միայն կբարդացնի վիճակը:
  • Ավելացել են գորգերի արտադրության ծավալները

    Ավելացել են գորգերի արտադրության ծավալները

    02.07.2013| 19:42
    ՀՀ 2013թ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի, գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալները ավելացել են համապատասխանաբար 50,123 և 72,7 տոկոսով:
  • Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրություններում ընդդիմության թեկնածուն

    Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրություններում ընդդիմության թեկնածուն

    02.07.2013| 19:26
    Հայտնի կինոդրամատուրգ, գրող Ռուստամ Իբրահիմբեկովին Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն ընտրել է որպես միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու։
  • «Զենքի վաճառքի հետ կապված հասարակության զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»

    «Զենքի վաճառքի հետ կապված հասարակության զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»

    02.07.2013| 19:23
    «Ռոսաստանը փաստացի անում է այն, ինչ արել է վերջին երկու տասնամյակում, նոր բան մենք չենք տեսնում: Կարծում եմ, վաճառքի հետ կապված հասարակության մոտ առկա զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ռուսաստանի` Ադրբեջնին զենք վաճառելու խնդրին, ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
  • Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին

    Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին

    02.07.2013| 15:05
    Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կարծում է, որ Ռուսաստանին պետք է այնպիսի առաջնորդ, իչնպիսին նախագահ Վլադիմիր Պուտինն է: «Ես ընկերություն եմ անում Պուտինի հետ, նա շատ ուժեղ անձնավորություն է, հենց այդպիսի ղեկավար է անհրաժեշտ Ռուսաստանին»,-կայացած մամուլի ասուլիսում նշել է դերասանը:
  • Վարչապետն ընդունել է ՄԻԵԴ նախագահին

    Վարչապետն ընդունել է ՄԻԵԴ նախագահին

    02.07.2013| 12:39
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը:
  • Լարված քննարկում՝ հայ, վրացի, ադրբեջանցի կուսակցական երիտասարդների միջև

    Լարված քննարկում՝ հայ, վրացի, ադրբեջանցի կուսակցական երիտասարդների միջև

    02.07.2013| 12:36
    ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հունիսի 29-30-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդներ՝ յուրաքանչյուր երկրից 15 պատվիրակ։ Երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացնում էին իրենց երկրների տարբեր կուսակցությունները։
  • Հրաժարական է տվել Վատիկանի բանկի ղեկավարությունը

    Հրաժարական է տվել Վատիկանի բանկի ղեկավարությունը

    02.07.2013| 12:34
    Վատիկանի բանկի գլխավոր տնօրեն Պաոլո Չիպրիանին և նրա տեղակալ Մասիմո Տուլին հրաժարական են տվել։ Վատիկանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված պաշտոնյաներին հայտարարվում է երախտագիտություն՝ իրենց երկար և արդյունավետ աշխատանքի համար։ Նաև ասվում է, որ վերջիններս հրաժարական ներկայացնելու որոշումն ընդունել են անձամբ։